Աղբիւր՝ www.tert.am

 

Յունիսի 20-ին Թուրքիան քննադատութեամբ է հանդէս եկել Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հասցէին` Հայոց ցեղասպանութեան մասին նրա յայտարարութեան համար:

Թուրքիայի ԱԳՆ-ն յայտարարութիւն է տարածել այս առիթով, որում ասւում է, թէ Միշելի յայտարարութիւնը «ո՛չ ընդունելի է, ո՛չ էլ ներելի»:

Նշւում է, թէ Բելգիայի վարչապետը «քաղաքականացրել է» հարցը: Թուրքիան նաեւ սպառնացել է, որ այդ յայտարարութիւնը հետեւանքներ կ'ունենայ Անկարա-Բրիւսել յարաբերութիւններում:

Չորեքշաբթի օրը Բելգիայի պատմութեան մէջ ամենաերիտասարդ վարչապետ Միշելը մասնաւորապէս ասել էր, որ «1915-ի դէպքերը» պէտք է դիտարկուեն իբրեւ ցեղասպանութիւն:

Աղբիւրի դիտարկմամբ վերջին ամիսներին Անկարան «դիւանագիտական յարձակումների» է անցել` փորձելով կանխել տարբեր կառոյցների կողմից Հայոց ցեղասպանութեան ոգեկոչումը կամ ճանաչումը: